...Տարիներ հետո, երբ հեծանիվի գործարանի հիմքերը դրեցին, քաղաքի երեխաները վաղուց մանկապարտեզ հեծանվով էին գնում:
Վարպետ Օնեսը խիստ վիրավորվել էր քաղաքի անհեռատես ղեկավարներից:
-Փոխանակ տանկի գործարան սարքեն...
Մեկն առարկել է.
-Ա՜յ մարդ, գործ չունիս, էրեխեքը տանկի տակ կընկնին:
-Հավատդ անիծեմ, հորդ կարճխելք տղեն ես, ծո´, թուրքի դեմ հեծանվո՞վ պտի կռվինք:
-Կռիվը նոր է վերջացել, վարպետ Օնես, էլ ի՞նչ կռիվ, բերանդ խերով բաց:
-Մեր կռիվը դեռ չի վերջացել, վերջացածը համաշխարհայինն էր…
(Հատված «Վերվարածներ» վեպից)
Լևոն Թուխիկյան (1931-2009), դերասան և ռեժիսոր, գրող
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ